ԱՄՆ ռազմաօդային ուժերը չլիցքավորված ջերմամիջուկային B61-12 ռումբ են փորձարկել՝ նետելով այն F-16C կործանիչից։ Փորձարկումը կատարվել է Նևադայի զորակայանում՝ հայտնել են ԱՄՆ միջուկային անվտանգության ազգային վարչությունում:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Զատկի նախօրեին Կոլիզեումի պատերի մոտ գլխավորել է Խաչելության ուղու երթը, որ 40 տարի անցկացվում է Կոլիզեումի շուրջ Ավագ ուրբաթ։ Երթի մասնակիցները հին հռոմեական ամֆիթատրոնի շուրջ արել են 14 դադար՝ այնքան, որքան Հիսուսն է արել Գողգոթա բարձրանալիս։
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղ գտած ընտրախախտումները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն՝ ասուլիսում ասել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Լևոն Մկրտչյանը:
Ապրիլի 14-ին և լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 400 կրակոց։
Հայաստանի շրջաններում ու Երևանում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 16-19-ին՝ հատկապես օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր թեկնածությունն առաջադրում Է երկրորդ ժամկետով: Նա ժամանել Է հանրապետության ՆԳ նախարարություն՝ մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար: Ռոհանիին աջակցում են իրանցի բարեփոխականները, նա բոլոր հնարավորություններն ունի դառնալու նախագահական ընտրարշավի ֆավորիտը:
Վաշինգտոնի ագրեսիայի դեպքում Հյուսիսային Կորեան կհարձակվի ամերիկյան ռազմաբազաների և Սեուլում նախագահական նստավայրի վրա՝ ասվում է Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի ներկայացուցչի հայտարարության մեջ:
Եթե ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենանը և կառույցի մի քանի այլ առաջատար աշխատակիցներ մուտք գործեն Թուրքիայի տարածք, նրանք կձերբակալվեն՝ հաղորդում է Anadolu թուրքական գործակալությունը:
Վրաստանում գործող հայկական պետական և հասարակական կազմակերպությունները դիմել են խորհրդարանին, նախագահին և վարչապետին պահանջով, որ Վրաստանում սկսվի 1915-1923 թթ. հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման պաշտոնական քննարկումը:
Մոսկվան պարզում է Սիրիայի հարավային սահմաններին` ԱՄՆ-ի ռազմական տեխնիկա տեղակայելու հետ կապված իրադրությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...